...Բոլոր բաները միասին վերցրած բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահամանության: Հռոմ 8:28

Ինչու՞ ենք վստահ, որ Աստվածաշունչը  մինչև մեզ հասնելը չի փոխվել


Աստծո խոսքը՝ Աստվածաշունչը, կազմված է վաթսունվեց գրքերից: Դրանցից երեսունիննը կազմում են Հին Կտակարանը, քսանյոթը՝ Նոր Կտակարանը: Այս վաթսունվեց գրքերը հաճախ կոչվում են կանոնական կամ նախականոն գրքեր, քանի որ քրիստոնեական եկեղեցին գտնում է, որ դրանց մեջ է ամփոփված Աստծո ճշմարիտ խոսքը՝ ճշմարտության կանոնը:
Մարգարեները, ավետարանիչները, առաքյալները գրել են Աստվածաշունչը՝ առաջնորդվելով Աստծո ոգեշնչմամբ: Դրանից հետո, արտագրելու ընթացքում Աստվածաշունչը ենթարկվել է որոշ աղավաղման: Այս երեևույթն էլ որպես «հիմք» է ծառայում հետաքրքրասերների համար հարցնել, թե արդյո՞ք Աստվածաշունչը արտագրվելու ընթացքում չի աղավաղվել այնքան, որ կորցնի է իր նշանակությունը որպես աստվածային ճշմարտություն: Չե՞ որ բնագրերը չեն պահպանվել:
Բարեբախտաբար, աշխարհի տարբեր թանգարաններում պահպանվում են Աստվածաշնչի բոլոր գրքերը բազմաթիվ հնագույն ձեռագրերի տեսքով՝ արտագրված ամենատարբեր ժամանակշրջաններում:  Ձեռագրերի համեմատությունը հնարավորություն է տալիս բացահայտել դրանց տարբերությունները, կամ, ինչպես երբեմն դրանք անվանում են, վիճելի հատվածները՝ այն հատվածները, որոնք աղավաղվել են արտագրելիս: Սրա վերաբերյալ կան մասնագետների, բանասերների, աստվածաբանների, տեքստաբանների բազմաթիվ աշխատություններ:
Բոլոր ուսումնասիրությունների արդյունքում ապացուցվել է, որ.
·         Նոր Կտակարանի յոթ ութերորդը լիովին համընկնում է բոլոր հին ձեռագրերում:
·         Նոր Կտակարանի 12,5 % -ը կազմող տարբերությունները մեծամասամբ ուղղագրական, քերականական սխալներ են, վրիպակներ կամ բառերի տեղափոխություններ, որոնք ոչ մի կերպ չեն ազդում իմաստի վրա: Իմաստի վրա ազդող տարբերություն­ները կազմում են Նոր Կտակարանի տեքստի մեկ վաթսուներորդ մասը միայն, ըստ որում, այդ տարբերությունները վերաբերվում են Ավետարանի միայն որոշ ոչ առանցքային գաղափարների: Այսպիսով, Նոր Կտակարանի 98,3 %-ի հավաստիությունը որևէ կասկածի տեղիք չի տալիս:
·         Հին Կտակարանի հավաստիությանը վերաբերվող բոլոր կասկածները փարատվեցին  1947 թ., երբ Պաղեստինում հայտնաբերվեցին «Մեռյալ ծովի մագաղաթները», որ այլ կերպ անվանում են նաև Կումրանի մագաղաթներ: Դրանք Հին Կտակարանի բոլոր գրքերի հնագույն ձեռագրեր են, արտագրված Ք.Ա. 2-րդ և 3-րդ դարերում: Դրանց տեքստերը ամբողջությամբ համընկնում էին ավելի ուշ ձեռագրերի տեքստերի հետ: Սա վկայում էր այն մասին, որ Հին Կտակարանի տեքստը արտագրելիս չի ենթարկվել բացարձակապես որևէ փոփոխության: Բացատրվում է այդ փաստը Սուրբ Գիրքը սերնդե սերունդ փոխանցելու հարցում հին հրեական դպիրների (արտագրողների) առանձնահատուկ նախանձախնդրությամբ:
·         Քրիստոնեական հավատի որևէ դավանաբանական, աստվածաբանական կամ բարոյական սկզբունք հիմնված ՉԷ Աստվածնչի տեքստի տարընթերցումների (վիճելի հատվածների) վրա:

Комментариев нет:

Отправить комментарий