...Բոլոր բաները միասին վերցրած բարուն են գործակից նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են ըստ Նրա նախասահամանության: Հռոմ 8:28

Ջուրն ու փլավը


Շատ տարիներ առաջ մի ժայռի տակից աղբյուր բխեց:Մի քանի համարձակներ համտեսեցին աղբյուրի ջուրը ու լցվեցին սիրով, հույսով, ուրախությամբ և իմաստությամբ: Ջուրը տվեցին հիվանդներին: Հիվանդները բժշկվեցին: Ջրից կաթեցրին մեռյալների շուրթերին: Մեռյալները կենդանացան:

Մարդիկ հասկացան, որ դարերով երազած, հեքիաթներում գովերգված Անմահական Ջուրն այլևս իրականություն է:

Ջրի համբավն արագ տարածվեց շրջակա գյուղերում ու քաղաքներում: Բյուրավոր մարդիկ գալիս էին աղբյուրի Ջուրը խմելու: Ջուրն առաջինը համտեսողները դարձան Ջրի սպասավորներ: Նրանք մարդկանց օգնում էին աղբյուրից ջուր վերցնել: Ովքեր չէին կարողանում գալ աղբյուրի մոտ, սպասավորներն իրենք էին ջուրը տանում աշխարհով մեկ ու բաժանում բոլորին, ովքեր դրա կարիքն ունեին:

Անցան տարիներ: Առաջին սպասավորները ընդմիշտ հեռացան դեպի Ջրի Ակունքը: Նրանց փոխարինեցին նորերը, սրանց էլ՝ ուրիշները:

Իսկ Ջրի կարիքն ունեցող մարդիկ գալիս էին ու գալիս:

Ամեն տարի աղբյուրի մոտ հատկապես բազմամարդ էր լինում աղբյուրը բխելու տարեդարձի օրը: Այդ օրը փառավոր տոնը տոնելու էին գալիս ամբողջ աշխարհից: Ջրի սպասավորները մարդկանց ոչ միայն Ջուր էին տալիս, այլև կերակրում էին տարբեր տոնական ուտեստներով:

Մի անգամ նրանք փլավ եփեցին: Տոնական տրամադրության համար փլավին չամիչ խառնեցին: Փլավը շատ դուր եկավ ամբոխին: Ու ամեն տարի չամիչով փլավ եփելը դարձավ ավանդույթ: Աղբյուրի տարեդարձներին մարդիկ սկսեցին գալ աղբյուրի մոտ ոչ միայն Ջուրը խմելու, այլև փլավ ուտելու: Փլավն աստիճանաբար դարձավ ավելի կարևոր, քան Ջուրը: Ի վերջո Ջրի մասին իսպառ մոռացան ու ամեն տարի հավաքվում էին միայն փլավ ուտելու համար: 

Իսկ եթե մեկը փորձեր հիշեցնել Ջրի մասին, թշնամի էին համարում ու հալածում:

Փառք Տիրոջը, մենք հիշում ենք, որ Տեր Հիսուս Քրիստոսն է կյանք պարգևողը և Ծննդյան տոնը Հիսուսի Սուրբ Ծննդյան տոնն է: Թող փլավն էլ, ձուկն էլ, ներկած ձվերն ու շատ այլ կերակուրներն անուշ լինեն մեզ, բայց չմոռանանք, որ Կենաց Ջուրը Հիսուս Քրիստոսն է:


Комментариев нет:

Отправить комментарий